Պահպանե՛ք տեսողությունը.Ինչի՞ մասին են ահազանգում մասնագետները
Պահպանե՛ք տեսողությունը.Ինչի՞ մասին են ահազանգում մասնագետները

Ավելացել է տեսողության խանգարման դրսեւորումների թիվը: Վիճակագրությունն անհանգստացնող է՝ ահազանգում են մասնագետները: Ակնաբույժը խորհուրդ է տալիս կրճատել էկրանային ժամանակահատվածը, հնարավորինս սահմանափակել հեռախոսից, համակարգչից օգտվելու, հեռուստացույց դիտելու ժամերը:

Տեսողության խավարում, կենտրոնացման դժվարություն, գլխացավ. սրանք այն գանգատներն են, որոնք կարող են խոսել նաեւ աչքերի լարվածության մասին: Երկու տարին մեկ անգամ պետք է դիմել պրոֆիլակտիկ հետազոտության, խնդրի դեպքում անհրաժեշտ է ամեն տարի հետազոտվել:

Տեսողության խանգարման ո՞ր դրսեւորումներն են առավել տարածված, տարիքային ո՞ր խումբն է առավել խոցելի, ինչպե՞ս կանխարգելել խնդիրն ու պահպանել տեսողությունը:

Հարցազրույց Գյումրի բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայության ղեկավար Գոհար Վարոսյանի հետ: