«Կանխարգելենք բռնությունը դպրոցներում՝ ի նպաստ առողջ հասարակության»
«Կանխարգելենք բռնությունը դպրոցներում՝ ի նպաստ առողջ հասարակության»

«ԻՆթրա» հոգեբանական ակումբ ՀԿ-ն իրականացնում է ծրագիր Շիրակի մարզի մի շարք  դպրոցներում: Սկզբում հետազոտական, հետո արդեն իրազեկման աշխատանքներ են անցկացվում դպրոցներում, վերապատրաստվելու են 100-ից ավելի մանկավարժներ, աշխատանքներ են տարվելու ծնողների հետ, մոտ 200 աշակերտ էլ մասնակցելու է  հուզական ինտելեկտի մասին թրեյնինգի: 

Ծրագիրը մեկնարկել է այս տարվա հուլիսին, որի ավարտին կներկայացվի հետազոտական աշխատանք, որով պարզ կդառնան Շիրակի մարզի դպրոցներում առկա խնդիրները:  Պատասխանատուները  հույս ունեն, որ այս ծրագրով հնարավոր կլինի մեղմել բուլինգ երեւույթը դպրոցներում:

Ծրագրի շրջանակներում ի՞նչ աշխատանքներ են մինչեւ օրս իրականացվել, ինչպե՞ս են արձագանքում դպրոցները ծրագրին, բուլինգի  ինչպիսի՞ դրսեւորումներ կան ՇՄ կրթօջախներում:

Հարցազրույց    «ԻՆթրա» հոգեբանական ակումբ ՀԿ-ն նախագահ Քրիստինա Բաղդասարյանի, ծրագրի հոգեբան Օլգա Ջավադյանի, ծրագրի սոցիալական աշխատող Ամալյա Խադունովայի եւ ծրագրի համակարգող Սոնա Հակոբյանի հետ: