Ո՞ր դեպքում է ծագում սովորողի անձնական օգնականի կարիքը։ Ո՞րն է լինելու նրա գործունեության ու պատասխանատվության շրջանակը։ Քանի՞ դպրոց է միացել Հայկական Կարիտասի այս նախաձեռնությանը և արդյո՞ք ծրագիրն ընդգրկվելու է մյուս դպրոցներում։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Հայկական Կարիտասի «Նպաստել Հայաստանում՝ բոլորի համար, ներառական, համապատասխան և որակյալ կրթության կայացմանը» ծրագրի ղեկավար Սիրանույշ Մինասյանի և ծրագրի սոցիալական աշխատող Ազատուհի Ֆարաջյանի հետ։