«Գերմանական երաժշտության  վառ օրինակը»
«Գերմանական երաժշտության վառ օրինակը»

1803 թվականին Բավարիայի Բենեդիկտյան միաբանության Բոյերնի կամ Բուրանի վանքում հայտնաբերվեց 13-րդ դարի ձեռագիր մատյան, որտեղ ամփոփված էին միջնադարյան թափառաշրջիկ դերասանների չափածո ստեղծագործություններն ու երգերը: Դրանց հիման վրա 20-րդ դարի գերմանացի կոմպոզիտոր Կարլ Օրֆը  (1895-1982) ստեղծեց իր հանրահայտ  «Կարմինա Բուրանա» կանտատը: