COVID19-ի հարուցիչը, թվում է՝ թուլացել է, բայց այն փոխել է իր կենսակերպը, իր համաճարակաբանական դրսեւորումը՝ որոշ առումով դառնալով առավել վտանգավոր: Բժիշկ համաճարակաբանն ասում է՝ լինում են դեպքեր, երբ հիվանդությունը կլինիկորեն չի դրսեւորվում, հիվանդն իրեն գործնականում առողջ է համարում, բայց վարակելու փուլին հաջորդում է ագրեսիվ ընթացքը՝ բարձր լետալ ելքով:
Ի՞նչ հետեւանքներ է թողնում COVID19-ը առողջության վրա, ինչո՞ւ առանց բժշկի ցուցման պետք չէ օգտագործել հակաբիոտիկներ եւ արյան մակարդելիության վրա ազդող դեղամիջոցներ, եւ վերջապես այս ամիսների ընթացքում ինչքանո՞վ հնարավոր եղավ վիրուսը ճանաչել:
Հարցազրույց ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ «Շիրակ» մասնաճյուղի բժիշկ համաճարակաբան Արմինե Անդրյանի հետ: