Երկաթի պակաս. պատճառներն ու հետեւանքները
Երկաթի պակաս. պատճառներն ու հետեւանքները

Երկաթը համարվում է մեր օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար անփոխարինելի տարր, որի խիստ ցածր քանակը կարող է բերել սակավարյունության: Երկաթը մեծ դեր է խաղում մարդու օրգանիզմում  մասնակցելով նյութափոխանակության կարգավորմանը, թթվածնի տեղափոխմանը, հյուսվածքային շնչառությանը,  ազդում է իմունաբանական կայունության վրա:

    Օրգանիզմում երկաթի քանակը կարող է նվազել տարբեր պատճառներով:  Երկաթի դեֆիցիտի ախտանիշներն են ընդհանուր թուլություն, հոգնածություն, աշխատունակության անկում:  

    Եթե երկաթի մակարդակը չափազանց կրճատվում է, ապա նկատվում է սուր արտահայտված թուլութուն, օդի պակասի զգացում, գունատություն և վերջույթների սառնություն, սրտի զարկերի հաճախացում կամ անկանոնություն, գլխապտույտ:

  Երկաթի կարիք ավելի շատ ունեն երեխաները, դեռահասները, հղի և կրծքով կերակրող կանայք: Ռիսկի խմբում են կովի կաթով սնվող նորածինները և մշտական ֆիզիկական գերծանրաբեռնվությամբ մարզիկները, բուսակերները:

Հարցազրույց «Գյումրի» ԲԿ բժիշկ-արյունաբան Գոհար Մանասյանի հետ: