Ի՞նչ պետք է իմանալ վահանաձեւ գեղձի մասին
Ի՞նչ պետք է իմանալ վահանաձեւ գեղձի մասին

     Սրտխփոց, սրտի ռիթմի արագացում կամ  դանդաղում,  առատ քրտնարտադրություն, քաշի նվազում կամ ավելացում, փորկապություն, մազաթափություն, մաշկի չորություն, դյուրագրգիռ վիճակ : Սրանք ախտանիշներ են, որոնք հուշում են վահանաձեւ գեղձի հիվանդության մասին:

  20-40 տարեկան կանանց ու ղջիկների շրջանում է հիվանդությունն ավելի շատ հանդիպում: Չնայած վերջին շրջանում հատկապես քովիդով պայմանավորված տղամարդկանց մոտ եւս հիվանդությունը շատ է հանդիպում:

   Վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարման պատճառ են դառնում վիրուսային ինֆեկցիաները, յոդի պակասը կամ ավելցուկը, էկոլոգիան, կենսակերպը: Ռիսկի գործոններից է նաեւ ժառանգական նախատրամադրվածությունը:

   Չզբաղվել ինքնաբուժությամբ, ալերգիկ ռեկացիաներից ու այլ խնդիրներից խուսափելու համար չօգտագործել դեղորայք հարեւան-բարեկամի հորդորով, պետք չէ նաեւ  յոդի լուծույթ խմել, կանաչ ընկույզը կուլ տալ դրանք կարող են կերակրափողի, ստամոքսի տրավմատիկ կամ այրվածքային խնդիրների պատճառ դառնալ:

   Հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու եւ բարդություններից խուսափեու համար բժիշկներն հորդորում են տարին մեկ անգամ անցնել պրոֆիլակտիկ հետազոտություն:

   Ինչպես են ախտորոշվում վահանաձեւ գեղձի հիվանդությունները, երբ է դեղորայք նշանակվում, երբ է այն կողմնակի ազդեցություն ունենում , երբ է վիրահատության անհրաժեշտություն լինում, եւ ընդհանրապես ինչ պետք է անեն կամ ինչ չպետք է անեն հիվանդները:

   Հարցազրույց Գյումրի ԲԿ-ի էնդոկրինոլոգ Գեւորգ Նիկողոսյանի հետ: