Կամքի և ցանկության պայքար. ինչպե՞ս ազատվել ծխախոտային կախվածությունից
Կամքի և ցանկության պայքար. ինչպե՞ս ազատվել ծխախոտային կախվածությունից

Ամեն տարի մայիսի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է Առանց ծխախոտի միջազգային օրը: Այս օրը հիշեցնում են առողջության ռիսկերի մասին՝ կապված ծխախոտի օգտագործման հետ, և քարոզում հրաժարվել վնասակար այդ սովորությունից:  Ներկայումս ամբողջ աշխարհում ծխախոտից մահանում է մեծահասակ 10 մարդուց մեկը: Ամեն տարի ծխախոտային համաճարակից մահացողների թիվը հասնում է 6 միլիոնի, որի 10 տոկոսը՝ ծխախոստի ծխի երկրորդական ազդեցությունից։ Համապատասխան գործողությունների բացակայության դեպքում՝ 2030 թ. այս թիվը կարող է հասնել մինչև 8 մլն-ի: Միշտ ու անընդհատ խոսվում է ծխախոտի հասցրած վնասների մասին, իրականացվում են հակածխախոտային տարբեր միջոցառումներ, օրենսդրական փոփոխություններ են արվում կառավարության կողմից նույն նպատակին միտված, բժիշկները անընդհատ խոսում են այս մասին, բայց վիճակագրությունը, կարծես, չի փոխվում, ծխողները շարունակում են ծխել, չծխողներն էլ սկսում են ծխել:

Ի՞նչ են հորդորում բժիշկները, ինչպե՞ս ազատվել ծխախոտային կախվածությունից:

Հարցազրույց Գյումրի ԲԿ սրտաբանության բաժամնունքի վարիչ Արթուր Ստեփանյանի եւ ռադիոլոգ Շանթ Ուռուտյանի հետ: