Կլիմայական փոփոխություններ, հետևանքներ․ Ի՞նչ է պետք իմանալ
Կլիմայական փոփոխություններ, հետևանքներ․ Ի՞նչ է պետք իմանալ

Կլիմայական փոփոխությունների մասին, անշուշտ, տարածված շատ միֆեր ու չափազանցություններ կան, որոնց կողքին իրական ու ծանրակշիռ տեսակետները ու, երբեմն էլ, փաստերը այնքան էլ մեծ ուշադրության ու արձագանքի չեն արժանանում։ Նկատե՞լ եք, որ տարեցտարի ամռան ամիսներն ավելի ու ավելի տաք են լինում, արևն ավելի շատ է այրում։ Սա կլիմայական փոփոխություններից ամենամեծ վտանգ պարունակող երևույթն է։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի ուսանող Վահան Ալեքսանյանի հետ: