Ճարպակալումը՝ համաճարակ. ի՞նչ են հորդորում բժիշկները
Ճարպակալումը՝ համաճարակ. ի՞նչ են հորդորում բժիշկները

ԱՀԿ-ի տվյալներով ճարպակալմամբ տառապում է երկրագնդի մեծահասակ բնակչության 30%-ը: Վերջին տասնամյակում այդպիսի հիվանդների թիվն աշխարհում կրկնապատկվել է: Առավել հաճախ ճարպակալումը առկա է 50 տարեկանից մեծերի, հատկապես` կանանց շրջանում:  Բոլոր երկրներում դիտվում է ճարպակալմամբ տառապող ոչ միայն մեծահասակների, այլև, որ շատ ակնառու է, երեխաների թվի  ավելացում: ԱՀԿ-ն ճարպակալումը ճանաչել է XXI դարի համաճարակ: Համաճարակաբանների կանխատեսումներով, մինչև 2025թ. ճարպակալմամբ տառապելու են տղամարդկանց 40, կանանց՝ 50%-ը: Ամեն տարի ամբողջ աշխարհում մոտ 3 միլիոն մարդ է մահանում ավելորդ քաշի կամ ճարպակալման հետևանքով:

    Ի ՞նչ է ճարպակալումը, ինչպե՞ս է այն զարգանում,  ի՞նչը կարող է ճարպակալման պատճառ հանդիսանալ, ինչպե՞ս կանխարգելել,  խնդրի առկայության դեպքում ինչպե՞ս ազատվել ավելորդ ճարպից, ֆիզիկական վարժություննե՞րն են առավել արդյունավետ, մշակված սննդակա՞րգը, թե՞ դրանք պետք է համակցված լինեն :  Այս ու շատ այլ կարեւոր հարցերի պատասխանում է Գյումրի բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Դիանա Գեւորգյանը: