Տիկնիկային թատրոնի մոգական ուժը
Տիկնիկային թատրոնի մոգական ուժը

Ինչո՞վ առանձնացավ մարտի 21-ը Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում:  Հենց այդ օրն է նշվում տիկնիկային թատրոնի, տիկնիկային արվեստի գործիչների միջազգային տոնը:

   Կյանքի 45 տարիները թատրոնին նվիրած վաստակաշատ դերասանուհի Ամալյա Ամիրխանյանն ասում է. «Թատրոնում ամեն օրը տոն է»:  Հիշողությունները տիկին Ամալյային տանում են տարիների խորքը:  Ասում է՝ այն ժամանակ էլ, հիմա էլ թատրոնի մոգական ուժը մոռացնել է տալիս խնդիրները:

    Տիկնիկային աշխարհը հազար թելով թատրոնի հետ է կապում թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերնդի դերասաններին:

  Հարցազրույց Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան թատրոնի տնօրենի ԺՊ  Արմենուհի Մանուկյանի, վաստակաշատ դերասանուհի Ամալյա Ամիրխանյանի, դերասանուհիներ Կարինե Աղալարյանի եւ Գոհար Հակոբյանի հետ :