«Աղետների ռիսկի նվազեցում եւ արագ արձագանք արտակարգ իրավիճակներին»: «Հայկական Կարիտաս» ԲՀԿ աջակցման մի քանի ծրագիր է իրականացնում արցախցի ընտանիքների համար: Սոցիալ-հոգեբանական աջակցություն զոհվածների ընտանիքներին, առողջապահական՝ արցախից տեղահանվածներին, անմիջական օգնություն՝ Արցախից տեղահանված ու տուժած մարդկանց:
«Հայկական Կարիտաս»-ում էլի ու անընդհատ նոր ծրագրերի իրագործման մասին են մտածում: Ինչպե՞ս ու ինչո՞վ օգնել արցախցիներին, որ հետագայում ձեռք բերեն ֆինանսական անկախություն :
Հարցազրույց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ տեղեկատվության եւ հասարակական կապերի բաժնի ղեկավար Արմենուհի Մխոյանի, «Աղետների ռիսկի կառավարման ռազմավարական ուղղության» պատասխանատու Արմեն Մարտիրոսյանի եւ «Սոցիալ-հոգեբանական աջակցություն զոհվածների ընտանիքին» ծրագրի համակարգող Հասմիկ Տոնապետյանի հետ :