«Ամեն ժողովուրդ իր խաչն ունի, իր պատմական ճակատագիրը: Աստված մեզ դրախտային երկիր է տվել, իսկ դրախտը պահելու համար պետք է միշտ պայքարել ու կռվել»,- ասում է արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արաքս Մարգարյանը:
Հայ ժողովուրդը մշտապես գոյության կռիվ է տվել եւ ամեն անգամ կարողացել է վերագտնել իրեն՝ պահպանելով ազգային նկարագիրը: Հիմա, ըստ Արաքս Մարգարյանի, երկու ճանապարհ ունենք՝ կա՛մ պահում ենք մեր տեսակը, կա՛մ ենթարկվում ձուլման վտանգին:
Հարցազրույց արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արաքս Մարգարյանի հետ: