Ինչպե՞ս օգնեց համառությունը «Գյումրի Տուր»-ին
Ինչպե՞ս օգնեց համառությունը «Գյումրի Տուր»-ին

 Ինչպե՞ս երիտասարդ ընկերների ջանքերով ստեղծվեց «Գյումրի Տուր» տուրիստական օպերատորը: Ինչո՞ւ էր անհրաժեշտ ուսումնասիրել ոլորտը և Գյումրիի պատմամշակութային կոթողները: Ի՞նչն է Գյումրիում գրավում տարեց զբոսաշրջիկներին կամ երիտասարդներին, ինչո՞վ են հետաքրքրվում արտասահմանցի այցելուները և ինչո՞վ՝ հայերը:
 Արդյո՞ք ոլորտն առավել կզարգանար, եթե վերանորոգվեին 19-րդ դարում և 20-րդի սկզբին կառուցված շինությունները, որոնք այժմ կիսաքանդ են ու անխնամ, և որքանո՞վ կմեծանար զբոսաշրջիկների հետաքրքրությունը Գյումրիի և մարզի հանդեպ, եթե Շիրակի Երկրագիտական թանգարանը հնարավորություն ունենար այցելուներին ներկայացնելու իր ցուցանմուշները:
 Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Գյումրի Տուր» տուրիստական օպերատորի հիմնադիր տնօրեն Գոռ Թորոսյանի հետ: