Ավանդությունը, որ հիմնված է Ագաթանգեղոսի «Պատմութիւն հայոց»-ի վրա, հայտնում է, որ Գրիգոր Լուսավորչին չարչարողը, Հռիփսիմյան կույսերին խոշտանգողը Տրդատ Գ թագավորն էր: Ավանդությունը նրան ու Գրիգոր Լուսավորչին է վերագրում նաև հայ հեթանոսական տաճարների կործանումը՝ արդեն քրիստոնեությունը երկրում պետական կրոն հռչակելուց հետո: Սակայն Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Սարգիս Պետրոսյանի ուսումնասիրությունները բոլորովին այլ եզրակացության են հանգում: Մանրամասներին ծանոթանալու համար լսեք մեր զրույցը Սարգիս Պետրոսյանի հետ: