Պատերազմի օրերին Հեղինե Մանուկյանին կամավորագրվելու եւ Արցախ մեկնելու միտքը հանգիստ չէր տալիս: Ամուսինն առաջնագծում էր, 23 օր պայքարեց հանուն հայրենիքի, ինքն էլ ուզում էր ինչ-որ բանով օգտակար լինել երկրին: Չստացվեց. դուստրը՝ 7-ամյա Շուշանը, մորը հետ պահեց որոշումից, իսկ ամուսինը՝ Արտակ Ժամակոչյանը, հերոսացավ մարտերում: Հեղինեն հիմա, առավել քան երբեւէ, վճռական է՝ ծառայության է անցնելու զինված ուժերում: Պարտք ունի հայրենիքի ու Արտակի հիշատակի առջեւ: Իսկ աղջիկը՝ Շուշանիկը, կմեծանա հերոսի դստեր արժանապատվությամբ:
Հարցազրույց պատերազմում հերոսացած Արտակ Ժամակոչյանի կնոջ՝ լրագրող Հեղինե Մանուկյանի հետ: