Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի

Էմանուել Ֆերարիոն, ծագումով Լոմբարդիայի Վարեզե գավառից, իտալացի  ձեռներեց էր, ով աշխատում էր  կաթնարդյունաբերության ոլորտում: 1986 թ. նա լսեց, որ մի ծխական ռադիո Էրբա փոքր քաղաքից հեռարձակում է Մեջուգորեի Տիրամոր պատգամները:  Մեջուգորեն ուխտավայր է դարձել 1981 թվականից, երբ սուրբ Կույս Մարիամը երևաց 6 դեռահասների: 1984 թվականին  Էմմանուելն իր կնոջ հետ այցելել էր այս ուխտավայրը:

Էմմանուելը կապ հաստատեց Էրբայի ծխական քահանա Հայր Լիվիո Ֆանզագայի հետ և այս ստեղծարար գործընկերության արդյունքում 1987թ.-ի հունվարի 12-ին հիմնադրվեց  Ռադիո Մարիա ընկերությունը: Սա առաջին փուլն էր՝ ստեղծելու իտալական FM ռադիո, որը դարձավ ավետարանացման, աղոթքի ռադիո՝ հիմնվելով կամավորական աշխատանքի վրա: Ի սկզբանե Էմմանուելը վճռել էր վստահել Աստծո նախախնամությանը և ոչ մի գովազդ չհեռարձակեց: Երեք տարվա ընթացքում Ռադիո Մարիան հեռարձակվեց ամբողջ Իտալիայով: 

Էմանուելը նվիրել է իր կյանքը ավետարանացման այս մեծ ծրագրին : 1990-1992 թվականներին Իսպանիայի Ռադիո Մարիայի ծնունդով Ռադիո Մարիան դարձավ միջազգային ռադիո:  Հիմա Համաշխարհային Ռադիո Մարիան ունի 78 կայաններ՝ 4 մայրցամաքների 80 երկրներում:

 Էմմանուելն անընդհատ ճամփորդում էր՝ տարածելով Ռադիո Մարիան ՝ որպես առաքելության միջոց: Աֆրիկա կատարած իր այցերից մեկի ժամանակ վարակվեց մալարիայով, որը խիստ ազդեց նրա առողջության վրա և վնասեց թոքերը:

Չնայած նրան, որ ուներ վատ առողջություն, ինչը սահմանափակում էր շարժումները, նրա էներգիան և Տիրոջ հանդեպ եռանդը չէին թուլանում:


Նա շատ ավելին էր, քան պարզապես հիմնադիր հայր: Էմմանուել Ֆերարիոն մահացավ հուլիսի 8-ի կեսօրին: Նա 91 տարեկան էր:

 

Թող որ մեր Տիրամայրը միջամտի նրա համար, և թող նա կարողանա առատաձեռն երկնային վարձատրություն ստանա իր մեծ աշխատասիրության համար:

 

Աղոթք ննջեցյալների համար 
 
Աղաչում և խնդրում ենք Քեզանից, ո՛վ բազմագութ Աստված, նորոք հանգուցյալների համար:

Հիշի՛ր Քո ողորմությամբ Գալստյանդ մեծ Օրը,
թողություն շնորհիր նրանց բոլոր մեղքերին և սխալներին,
և դասի՛ր սրբերիդ հետ Քո աջակողմյան դասում,
և Քեզ փառք հավիտյանս հավիտենից: Ամեն: