Աղոթի՛ր, երբ նեղության մեջ ես
Աղոթի՛ր, երբ նեղության մեջ ես

1 Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, քո մեծ ողորմությամբ և քո գթառատությամբ ջնջի՛ր իմ հանցանքները։ 2 Առավել ևս լվա՛ ինձ իմ անօրենությունից և իմ մեղքերից մաքրի՛ր ինձ։ 3 Իմ անօրենություններն ես ինքս գիտեմ, և մեղքերն իմ միշտ առջևս են։ 4 Քո դեմ միայն մեղանչեցի, Տե՛ր, և չարիք գործեցի քո առջև, որպեսզի արդար լինես քո խոսքերում, և հաղթող՝ քո դատաստանի մեջ։ 5Անօրենությամբ հղիացավ և մեղքերի մեջ ծնեց ինձ մայրն իմ։ 6 Դու, Տե՛ր, ճշմարտությունը սիրեցիր և քո իմաստության անհայտն ու ծածուկն ինձ հայտնեցիր։ 7 Ցօղի՛ր ինձ սպունգով՝ և ես կմաքրվեմ, լվա՛՝ ու ձյունից ճերմակ կլինեմ։ 8 Ինձ ցնծություն և ուրախություն լսել տո՛ւր, և թող տառապեալ ոսկորներս ցնծան։ 9 Երեսդ շո՛ւռ տուր իմ մեղքերից և իմ բոլոր հանցանքները ջնջի՛ր ինձնից։ 10 Իմ մեջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստուա՛ծ, և արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում։ 11 Մի՛ գցիր ինձ, Տե՛ր, քո երեսից եւ սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից։ 12 Ինձ փրկության ցնծությո՛ւն տուր, և քո տիրական Հոգով հաստատի՛ր ինձ։ 13 Անօրեններին կսովորեցնեմ քո ճանապարհը, և ամբարիշտները քո կողմը կը դառնան։ 14 Փրկի՛ր ինձ արյունից, Աստուա՛ծ, իմ փրկությա՛ն Աստուած. լեզուս թող ցնծա քո արդարությամբ։ 15 Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կ՚երգի օրհնությունը քո։ 16 Եթե ուզեիր՝ պատարագ կմատուցեինք, բայց դու ողջակեզներ չես սիրում։ 17 Խոնարհ հոգին է պատարագն Աստծու, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստուած չի արհամարհում։ 18 Քո բարեհաճությամբ բարի՛ք գործիր Սիոնին, Տե՛ր, և Երուսաղէմի պարիսպները թող կառուցվեն։ 19 Այնժամ դու կհավանես արդարության պատարագները, և, իբրև ուխտի զոհեր, քո սեղանին հորթեր կմատուցեն։