«Ինչո՞վ է չափվում հայոց ոգին»
«Ինչո՞վ է չափվում հայոց ոգին»

Օրեր առաջ Գյումրու թիվ մեկ ավագ դպրոցում տեղի ունեցավ հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառում` «16 գրամ» խորագրով: Ինչպես նշեց դպրոցի տնօերն Նաիրա Թադեւոսյանը, միջոցառումը արիության, նվիրումի, հաղթանակի համանվագի վերջին համազարկն էր: Վերջնակորդ 16 գրամանոցի ուժով, վճռականությամբ: Միջոցառման ընթացքում կարմիր թելի պես այն միտքն էր անցնում, թե ինչով է չափվում հայոց ոգին: