11-րդ արկղը
11-րդ արկղը

Ավելի մեծ օրհնություն է տալը, քան ստանալը:

Ո՞րն է քո ամենահիշարժան Գոհացման տոնը: Ինձ համար դա օրվա նախօրյակն է: Եկեղեցին սննդի զամբյուղներ ստանալու համար գրանցված տաս ընտանիքների անուններ ուներ: Տեղի վաճառականը խոզապուխտ է նվիրաբերում, իսկ կանաչեղեն գնվում էր սննդի պահեստից: Երբ ընկերության դահլիճում արկղերը փաթեթավորեցինք, այս ընտանիքները սնունդի համար, որ տուն էին տանելու, շատ հուզված էին: Դա ամենալավ ճաշը կլիներ, որ նրանք կվայելեին ամիսներ շարունակ: Երբ արկղերը վերցնում էին, մեկ ուրիշ ընտանիք եկավ: Հայրը, մայրը և երեք երեխաները դուրս եկան հին բեռնատար մեքենայից և դահլիճ եկան: Սա մի նոր ընտանիք էր, որը մեր ունեցած ցուցակում չկար: Նրանք հենց նոր էին լսել, որ եկեղեցին սնունդ է բաժանում:
Բացատրեցի, որ մենք սնունդ բավականին չունենք, որ մի լրացուցիչ ընտանիքի էլ տանք: Եվ երբ փորձեցի նրանց հավատացնել, որ կանեմ այն ամենը, ինչ կարող եմ, զարմանալի բան պատահեց: Առանց հրելու մի կին գետնին դրեց այն արկղը, որը կրում էր, և արագ մեկ այլ դատարկ արկղ գտավ, որ դնի դրա կողքին: Նա սկսեց իր արկղի իրերը կիսելու համար տեղափոխել: Շուտով բոլորը նրան հետևեցին, և այս աղքատ մարդիկ նոր ընտանիքի համար 11-րդ արկղը ստեղծեցին:

Քահանա Բիլլ Սիմսոն