Սուրբ Պատարագի աղոթքները աշխարհաբար
Սուրբ Պատարագի աղոթքները աշխարհաբար

Խորհրդակատարություն Ս. Պատարագի
Պատրաստություն
Եթե պատարագիչը Եպիսկոպոս է, հանդիսապես մտնելիսª դպիրները երգում են.

Շարական ԴՁ.
Դպր. – Ո՛վ հրաշափառ և միշտ բարեխնամող Աստված, որ նախապես գիտենալով`
սկիզբ տվիր Հայաստանյաց աշխարհի փրկությանը և պարթևական մեղապարտ ազգից մեզ Լուսավորիչ շնորհեցիր: Նրա բարեխոսությամբ, ո՛վ Փրկիչ, փրկի՛ր մեզ հիմա և քո ահավոր գալստյան օրը:

Երգ զգեստաւորման
Դպր. – Ո՛վ խորունկ, անհասանելի և անսկիզբ Խորհուրդ, անմատույց լույսի
առագաստի մեջ երկնավոր իշխանությունները, հրեղենների խմբերը գերապանծ փառքով զարդարեցիր:
Անճառելի զորությամբ քո տիրական պատկերի նմանությամբ ստեղծեցիր Ադամին և բերկրանքի վայրում` Եդեմի դրախտում, վայելչագեղ փառքով զգեստավորիր նրան:
Քո Ս. Միածնի չարչարանքների շնորհիվ բոլոր արարածները նորոգվեցին, և մարդը վերստին անմահացավ և անբաժանելի զգեստով զարդարվեց:
Ո՛վ երկնավոր Թագավոր, անշարժ պահիր քո Եկեղեցին և անունդ երկրպագողներին խաղաղության մեջ պահպանիր:

Առաջի աստիճանաց
Պ Սուրբ Աստվածածնի միջնորդությամբ, Տեր, ընդունիր մեր աղաչանքները և փրկի՛ր մեզ:
Ս Սուրբ Աստվածածնի և բոլոր սրբերի բարեխոսությունը մատուցենք Երկնավոր Հորը, որպեսզի կամենալով ողորմի և գթալով փրկի իր արարածներին: Ամենակալ Տեր Աստված մեր, փրկի՛ր և ողորմի՛ր:
Պ Ընդունի՛ր, Տեր, մեր աղաչանքները, բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնի` քո Միածին Որդուդ Անարատ ծնողին և աղաչանքներով, բոլոր Սրբերի և նրանց` որոնց հիշատակն է այսօր: Լսի՛ր մեզ, Տեր, և ողորմի՛ր, ների՛ր, քավի՛ր և թող մեր մեղքերը: Արժանի արա մեզ գոհությամբ փառավորելու Քեզ, Որդուդ և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Պ Խոստովանում եմ Աստծո առաջ, Սուրբ Աստվածածնի, բոլոր Սրբերի և ձեր առջև, հայրեր ու եղբայրներ, բոլոր մեղքերս, որ գործել եմ, քանզի մեղանչեցի մտովին, խոսքով և գործով և այն ամեն մեղքերով, որ գործում են մարդիկ. մեղա՜, մեղա՜: Աղաչում եմ ձեզ, թողություն խնդրեք Աստծուց ինձ համար:
Ս Հզոր Աստվածը թող ողորմի քեզ և թողություն շնորհի անցյալի և ներկայի բոլոր հանցանքներիդ, գալիքներից ազատի քեզ, հաստատուն պահի ամեն բարի գործերիդ մեջ և հանգիստ տա քեզ հանդերձյալ կյանքում:

Ս Ամեն. Ազատի ձեզ նույնպես մարդասերն Աստված և թողություն տա ձեր հանցանքներին: Տա ձեզ ժամանակ` ապաշխարելու և բարիք գործելու: Ուղղի ձեր առաջիկա կյանքը Սուրբ Հոգու շնորհքներով` հզորն ու ողորմածը, և նրան փառք, հավիտյանս. Ամեն.
Ս Մեզ էլ հիշի՛ր Աստծո Անմահ Գառան առջև:
Պ Հիշյալ լինեք Աստծո անմահ Գառան առջև:

Սաղմոս ՂԹ.
Դպր. Աղաղակեցե՛ք Տիրոջ առջև, երկրի բոլո՛ր բնակիչներ, ծառայեցե՛ք Տիրոջն
ուրախությամբ:
Նրա առջև ելեք ցնծությամբ. իմացե՛ք, որ նա է մեր Տեր Աստվածը:
Նա ստեղծեց մեզ, և ոչ թէ մենք եղանք. նրա ժողովուրդն ենք մենք և ոչխարները նրա արոտի:
Մտե՛ք նրա դռներով խոստովանությամբ, և մտե՛ք նրա սրահները` օրհնությամբ:
Գոհությ՛ուն մատուցե՛ք Տիրոջն ու օրհնեցե՛ք նրա անունը:
Քաղցր է Տերը, նրա ողորմությունը հավերժ է. նրա ճշմարտությունը` սերնդից սերունդ:
Փառք Հոր և Որդվո եւ Հոգվույն Սրբո. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Ս Այս սուրբ եկեղեցու շնորհիվ աղաչենք Տիրոջը, որպեսզի նրանով ազատի մեզ մեր մեղքերից և փրկի իր ողորմությամբ: Ամենակա՛լ Տեր, Աստվա՛ծ մեր, փրկիր և ողորմիր մեզ:
Պ Այս տաճարին մեջ և աստվածահաճո և պայծառացած Սուրբ Նշանների և Սուրբ Սեղանի առջև խոնարհված` երկյուղածությամբ երկրպագում ենք: Օրհնում և փառավորում ենք քո սուրբ, հրաշալի և հաղթական Հարությունդ: Եվ Քեզ մատուցում ենք օրհնություն և փառք Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Սաղմոս 43
Պ Պիտի մտնեմ Աստծո խորանի առջև, Աստծո, որ ուրախությամբ է լցնում իմ երիտասարդությունը:
Ս Դատիր ինձ, Աստված իմ և իմ իրավունքը տուր դատաստանիս մեջ:
Պ Անսուրբ ազգից, մեղավոր և նենգավոր մարդուց փրկի՛ր ինձ:
Ս Դու, Աստված, իմ ուժն ես: Ինչո՞ւ մոռացար ինձ, ինչո՞ւ եմ տխուր շրջում, երբ թշնամին ինձ նեղում է:
Պ Ուղարկի՛ր, Տեր, քո լույսը և ճշմարտությունը, որպեսզի առաջնորդեն ինձ և հանեն ինձ քո սուրբ լեռը և քո հարկերը:
Ս Պիտի մտնեմ Աստծո խորանի առջև, Աստծո, որ ուրախությամբ է լցնում իմ երիտասարդությունը:
Պ Պիտի խոստովանեմ քեզ օրհնություններով, Աստված, Աստված իմ:
Ս Արդ, ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ս, կամ ինչո՞ւ ես խռովում ինձ: Հույսդ դիր Աստծո վրա, խոստովանիր նրան, իմ անձի փրկիչն Աստված է:
Պ Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն:
Ս Այժմ և միշտ և հավիտյանս հանիտենից. Ամեն: Դարձյալ աղաչենք Տիրոջը` խաղաղությամբ: Օրհնենք Հորը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի, որ արժանացրեց մեզ կանգնելու փառաբանության այս տեղում և երգելու հոգևոր երգեր: Ամենակալ Տեր Աստված մեր, փրկի՛ր մեզ և ողորմիր:
Պ Այս Սրբության հարկի տակ և փառաբանության այս տեղում, որ հրեշտակների
բնակարանն է ու մարդկանց քավարանը, այս աստվածահաճո և պայծառացած Սուրբ Նշանների և Սուրբ Սեղանի առջև խոնարհված` երկյուղածությամբ երկրպագում ենք: Օրհնում և փառավորում ենք քո սուրբ, հրաշալի և հաղթական Հարությունդ: Եվ Քեզ մատուցում ենք օրհնություն և փառք Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Մեղեդի
Տիրոջ նվերների այս հարկի տակ և իր ուխտի այս տաճարում այժմ հավաքվել ենք` այս Ս. Պատարագով կատարելու պաղատանքի և աղաչանքի պաշտոնը:
Ննջեցյալների համար – Երբ Ս. Խորան մտնես, այնտեղ հիշիր մեր ննջեցյալներին:
Երբ պատարագ մատուցես, հիշիր նաև ինձ` բազմամեղիս:
Զատկին – Անմահ հարուցյալի գերեզմանի մեջ երկնային հրեշտակն այսօր գոչում էր.
“Քրիստոսը հարություն առավ, Քրիստոսը զարթնեց կույս գերեզմանից, լույս գերեզմանից”:
Առաջադրո