Մեծ քայլեր, ավելի մեծ սիրտ
Մեծ քայլեր, ավելի մեծ սիրտ

Բառերը ոչինչ են, երբ գործն է խոսում:

աֆրիկական ասացվածք

Անժամանակ շոգ օր էր: Թվում էր, բոլորն էլ անհամբեր սպասում էին ինչ-որ մեղմացման, այդ պատճառով պաղպաղակի խանութը սովորական մի տեղ էր ճանապարհին կանգնելու համար:
Մի փոքրիկ աղջիկ, իր փողն ամուր սեղմելով, խանութ մտավ: Նախքան որևէ բառ կկարողանար ասել, խանութի գործակատարը կոպտորեն ասաց, որ դուրս անցնի և դռան վրայի ցուցանակը կարդա և դրսում մնա, մինչև որ որևէ կոշիկ չհագնի: Նա դանդաղ հեռացավ, և հաղթանդամ մարդը խանութից նրա հետևից դուրս եկավ: Երբ խանութի դիմաց կանգնեց, նայեց և կարդաց ցուցանակը՝ “Առանց ոտնամանների ներս չմտնել”: Արցունքներն հոսեցին աղջկա այտերից, երբ նա շրջվեց և քայլելով հեռացավ: Հենց այդ պահին հաղթանդամ մարդը կանչեց նրան: Նստելով սալահատակին՝ նա հանեց իր 12 համարի կոշիկները և դրեց աղջկա դիմաց՝ ասելով. “Ահա, դու չես կարողանա սրանցով քայլել, բայց եթե ինչ-որ ձևով քարշ տաս, կկարողանաս ստանալ քո կոնաձև պաղպաղակը”:
Հետո բարձրացրեց փոքրիկ աղջկան և կոշիներն հագցրեց նրա ոտքերին:
“Լավ ժամանակ անցկացրու, - ասացի, - հոգնել եմ դրանք քարշ տալուց, ավելի լավ կզգամ պարզապես այստեղ նստել և ուտել իմ պաղպաղակը”: Չէր կարելի չնկատել փոքրիկ աղջկա փայլող աչքերը, երբ նա քստքստացնելով դեպի վաճառասեղանը քայլեց և կոնաձև պաղպաղակ պատվիրեց:
Լավ, նա հաղթանդամ մարդ էր: Մեծ փոր, մեծ կոշիկներ, բայց ամենից առաջ նա մեծ սիրտ ուներ:

հեղինակն անհայտ է
վերցրած Բրայան Քավանաֆի “Սերմանացանի սերմերը” գրքից