Բրիկետների արտադրություն Մեծ Պարնի համայնքում
Բրիկետների արտադրություն Մեծ Պարնի համայնքում

Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում անցած տարվանից բրիկետների արտադրությամբ են զբաղվում:  Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանն ասում է` գործունեությունը պելետների արտադրությունից են սկսել, հետո, հայաստանյան շուկան ուսումնասիրելուց հետո որոշել են բրիկետների արտադրությամբ զբաղվել: Ջերմատվությունը բարձր է, հատուկ վառարաններ օգտագործելն էլ պարտադիր չէ: Մի կողմից տնտեսական, մյուս կողմից բնապահպանական խնդիր լուծելու նպատակ են հետապնդում Մեծ Պարնի համայնքում: