Վաղ մանկություն: Մինչև երեք տարեկան երեխայի խնամքը և զարգացումը:
Վաղ մանկություն: Մինչև երեք տարեկան երեխայի խնամքը և զարգացումը:

  Մեկից մինչև երեք տարեկանը համարվում է վաղ հասակ: Դա այն տարիքն է, երբ երեխան բավականաչափ վստահորեն մուտք է գործել արտաքին աշխարհ և թևակոխել է իր կենսաբանական կյանքի նոր փուլ: Այս փուլում է, որ ակտիվորեն ձևավորվում է նրա մտավոր ոլորտը (խոսք, մտածողություն, նոր գիտելիքների, հմտությունների և կարողությունների ձեռքբերում), սկսվում է նրա կողմից արտաքին աշխարհի ճանաչումն ընտանիքի շրջանակներից դուրս: