Մայրության և գեղեցկության  մասին… Աստվածամոր կերպարը:
Մայրության և գեղեցկության մասին… Աստվածամոր կերպարը:

Հայ Եկեղեցին ապրիլի 7-ին նշում է Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը։ 1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում, որպես մայրության և գեղեցկության տոն:
Աստվածայինի և մարդկայինի միաձուլման այս օրվա խորհուրդն է ձգտել կրելու աստվածայինը. հարկ է, որ մարդը ձգտի սուրբ լինել Աստվածամոր նման և կրել իր մեջ Քրիստոսին՝ աստվածայինը, բարությունը, սերը, անսահման զորությունն ու խոնարհությունը: