Գյումրիում ստեղծվել է գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդ
Գյումրիում ստեղծվել է գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդ

ԳԱԱ, Արմեն Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում առաջին անգամ ստեղծվել է երկրաֆիզիկա օգտակար հանածոների որոնման երկրաֆիզիկական մեթոդներ մասնագիտության գծով  գիտական աստիճան շնորհող խորհուրդ, որտեղ կարող են թեկնածուական և դոկտորական թեզ պաշտպանել տվյալ բնագավառի ոչ միայն գյումրեցի գիտաշխատողները…Առաջին պաշտպանությունն արդեն տեղի է ունեցել և  ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան է շնորհվել Կառլեն Ղազարյանին: 

Հարցազրույցը ԵՊՏՀ  Գյումրիի մասնաճյուղի բնագիտական առարկաների ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր  Անդրեյ Ավետիսյանի, Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանի և նույն ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վանանդ Գրիգորյանի հետ: