Սառած ձեռքերը
Սառած ձեռքերը

Չենք կարող միայն մեզ համար ապրել: Հազարավոր թելերով կապված ենք մեր ընկերների հետ:

Հերման Մելվիլ

Դատարկում էի իմ վեց տարեկան աղջկա ձմեռային վերարկուի գրպանները, երբ յուրաքանչյուր գրպանում գտա մի զույգ ձեռնոցներ: Աղջկաս հարցրեցի, թե ինչու է վերարկուի մեջ երկու զույգ ձեռնոց պահում՝ մտածելով, որ մի զույգը բավական չէ ձեռքերը տաք պահելու համար: Նա պատասխանեց. “Մայրի՛կ, երկար ժամանակ անում էի դա: Գիտես, որոշ երեխաներ առանց ձեռնոցների են դպրոց գալիս, և եթե մի զույգ ուրիշ ձեռնոց ինձ հետ տանեմ, կտամ նրանց, և նրանց ձեռքերը չեն մրսի”:

Ջոյս Անդերսեն