Ծննդյան երգը
Ծննդյան երգը

Մարդկային կյանքում երեք կարևոր բան կա. առաջին՝ բարի լինել: Երկրորդ՝ բարի լինել: Երրորդ՝ բարի լինել:

Հենրի Ջեյմս

Մի առավոտ Ջոն Էվանսն իմ կյանք մտավ: Թափառական տեսք ունեցող տղան հագնված էր իրենից շատ մեծ, դեն նետված հագուստներ և մաշված կոշիկներ, որ գրեթե երկու կես էին եղած:
Ջոնը սև գաղթական աշխատավորների որդի էր, որոնք վերջերս խնձոր հավաքելու սեզոնի համար եկել էին Հյուսիսային Կարոլինայի մեր փոքրիկ քաղաքը: Այս աշխատավորներն ծայրահեղ աղքատն էին՝ հազիվ վաստակելով իրենց ընտանիքները կերակրելու համար:
Այդ առավոտ կանգնելով մեր երկրորդ դասարանի վերևում՝ Ջոն Էվանսը մի դժբախտ տեսք ուներ: Մինչ մեր ուսուցչուհին՝ տիկին Փարմիլը, նրա անունը դասամատյան էր անցկացնում, նա մի ոտքից մյուսն էր տեղափոխվում: Համոզված չէինք, թե ինչ պիտի անենք այս ոչ պիտանի նորեկի հետ, բայց չհավանելու շշուկները շարքից շարք էին ընթանում:
“Ինչ է սա”, - փնթփնթաց իմ հետևում նստած տղան: “Ինչ-որ մեկը թող բացի դուռը”, - քրքջալով ասաց մի աղջիկ: Տիկին Փարմիլը բարձրացրեց գլուխը և ակնոցների հետևից նայեց մեզ: Փսփսոցը դադարեց, և նա վերադարձավ իր աշխատանքին:
“Դասարա՚ն, լսեցե՚ք, սա Ջոն Էվանսն է”, -հայտարարեց տիկին Փարմիլը՝ փորձելով ազդու հնչել: Ջոնը նայեցուրջը և ժպտաց՝ հույս ունենալով, որ ինչ-որ մեկը իրեն ի պատասխան կժպտա: Ոչ ոք չարեց: Այնուամենայնիվ նա շարունակում էր ժպտալ:
Շունչս պահել էի՝ հույս ունենալով, որ տիկին Փարմիլն իմ կողքի ազատ նստարանը չի նկատի: Բայց նա նկատեց և Ջոնին այդ տեղը ցույց տվեց: Երբ նտեց իր տեղը, նայեց ինձ, բայց աչքերս շրջեցի, որ չմտածի, թե նրա նոր ընկերը կլինեմ: Մինչև առաջին շաբաթվա վերջ “Ջոնը հաստատվեց դպրոցի սոցիալական աստիճանի ներքևում”: “Իր մեղքն է, - մի երեկո ճաշի ժամանակ ասացի մայրիկիս, -հազիվ կարողանում է հաշվել”:
Ամեն գիշեր իմ տված մեկնաբանություններից մայրիկս արդեն Ջոնին ճանաչում էր: Միշտ համբերատարորեն լսում էր, բայց երբեմն ընդամենը մտախոհ ասում էր. “Հըըմ” կամ “Հասկանում եմ”:
“Կարո՞ղ եմ կողքդ նստել”, -Ջոնը կանգնած էր իմ դիմաց՝ լանչի սկուտեղը ձեռքին և ժպիտը դեմքին: Նայեցի շուրջս, որ տեսնեի թե ու՞մ էր նայում:
“Լավ”, -պատասխանեցի կամաց:
Երբ նայում էի նրան, թե ինչպես էր ուտում և լսում, թե ինչպես էր մի թեմայից մյուսին անցնում, հանկարծակի հասկացա, որ ծաղրանքներից ոմանք, որ 

տեղում էին Ջոնին, անհանդուրժելի էին: Իրականում նրա ընկերակցությունը հաճելի էր և նա իմ գիտեցած ամնեաաշխույժ տղան էր:
Լանչից հետո խմբեր կազմեցինք, որ գրավենք խաղադաշտը՝ կապիկների ձողերից տեղափոխվելով ճոճանակին այնուհետև ավազատուփին: Երբ տիկին Փարմիլի դիմաց շարք կազմեցինք, որ դասարան վերադառնայինք, որոշեցի, որ Ջոնն այլևս առանց ընկեր չի մնալու:
“Ի՞նչ ես կարծում, ինչու՞ են երեխաները Ջոնին այսքան վատ վերաբերվում”, -մի գիշեր հարցրեցի մայրիկիս, երբ ինձ անկողին էր պառկեցնում:
“Չգիտեմ, -ասաց նա տխուր, - երևի դա միայն այն է, ինչ սովորել են”: 
“Մայրի՚կ, վաղը ծննդյան օրն է, իսկ նա որևէ բան չի ստանալու: Ոչ՚ թխվածք: Ոչ՚ նվերներ: Ոչինչ: Ոչ մեկի պետքն էլ չէ”:
Մայրիկն ու ես երկուսս էլ գիտեինք, որ երբ երեխան ծննդյան օր է ունենում, իր մայրիկն ամբողջ դասարանին տորթ և քաղցրավենիք է բերում: Իմ և քույրիկիս ծննդյան օրերի ժամանակ մայրիկն ինքն է տարիներ շարուանակ մի քանի այցելություններ կատարել: Բայց Ջոնի մայրիկն ամբողջ օրն այգում աշխատում էր: Նրա այս առանձնահատուկ օրն աննշմար էր անցնելու:
“Մի անհանգստացիր, - ասաց մայրիկն, երբ բարի գիշեր մաղթելու համար համբուրեց, -համոզված եմ, որ ամեն ինչ հրաշալի կլինի”: Իմ կյանքում առաջին անգամ մտածեցի, որ նա կարող էր սխալվել:
Հաջորդ առավոտ նախաճաշի ժամանակ հայտարարեցի, որ ինձ լավ չեմ զգում և ցանկացա տանը մնալ:
“Սա ինչ-որ ձևով Ջոնի ծննդյան հետ կապվա՞ծ է”, - հարցրեց մայրս: Այտերիս ալ կարմիրները միակ պատասխանն էր, որ մայրիկին անհրաժեշտ էր: “Քեզ դուր կգա՞ր, եթե քո միակ ընկերը քո ծննդյան օրը չգար”, - մեղմ հարցրեց նա: Մի պահ դրա շուրջ մտածեցի և հետո ցտեսություն մաղթելու համար համբուրեցի:
Առավոտյան առաջին բանը որ արեցի, դա Ջոնին ուրախ ծնունդ մաղթելն էր, և նրա շփոթված ժպիտն ինձ հասկացրեց, որ ուրախ է, որ հիշել եմ այն: Ի վերջո գուցե այնքան էլ սարսափելի օր չստացվեր:
Կեսօրին արդեն գրեթե որոշել էի, որ ծնունդներն այնքան էլ մեծ արարողություն չեն: Հետո, այն ընթացքում, երբ տիկին Փարմիլը գրատախտակին մաթեմատիկական հավասարումներ էր գրում, մի ծանոթ ձայն լսեցի, որ միջանցքից էր գալիս: Ձայնը, որ ճանաչեցի, ծննդյան երգ էր երգում:
Վայրկյաններ հետո մայրիկս մոմերով վառված թխվածքի սկուտեղով դռնից ներս եկավ: Թևի տակին դրած մի համեստ նվեր ուներ, որի վրա կարմիր ժապավեն կար: 
Տիկին Փարմիլի բարձր ձայնը միացավ այն պահին, երբ ամբողջ դասարանը բացատրության համար ինձ էր նայում: Մայրիկը Ջոնին գտավ՝ նման ավտոմեքենայի լապտերներից բռնված մի եղնիկի: Նա տորթն ու նվերը դրեց նրա սեղանին և ասաց. “Շնորհավոր ծնունդդ, Ջո՛ն”: 

Ընկերս նրբագեղորեն իր տորթը բաժանեց դասարանին՝ սկուտեղն համբերատարորեն սեղանից սեղան տեղափոխելով: Նկատեցի մայրիկին, որն ինձ էր նայելում: Ժպտաց և աչքով արեց, երբ կծում էի շաքարահյութից պատրաստած հալված կոնֆետը:
Նայելով հետ, հազիվ կարող էի հիշել այն երեխաների անուները, որոնք մասնակցեցին այդ ծնունդին: Ջոն Էվանսը դրանից կարճ ժամանակ հետո տեղափոխվեց, և նրան մասին էլ երբեք չլսեցի: Բայց ամեն անգամ, երբ լսում էի այդ ծանոթ երգը, հիշում եմ այն օրը, երբ դրա հնչյունները մայրիկիս մեղմ ձայնով այնքան իրական էին հնչում, փայլը տղայի աչքերում և տորթի քաղցր համը:

Ռոբերտ Թեյթ Միլլեր