«Անհրաժեշտ է լրացնել հայերենով երաժշտագիտական գրականության պակասը»
«Անհրաժեշտ է լրացնել հայերենով երաժշտագիտական գրականության պակասը»

Ներկայում գրեթե չկան կոմպոզիտորների կյանքի և գործունեության, երաժշտական ստեղծագործությունների մասին հայերենով մասնագիտական ու հանրամատչելի գրքեր: Դա մեծ խնդիր է առաջացնում թե՛ ուսանողների համար, թե՛ մասնագետների: Նաև բաց է մնում այս առումով հասարակության տեղեկացվածության հարցը: Ուստի մեծ անհրաժեշտություն կա այս բնագավառին առնչվող հայալեզու հարուստ գրականության ստեղծման: