Վերաբացվել է Սրբոց հրեշտակապետաց միացյալ հոգևոր ճեմարանը
Վերաբացվել է Սրբոց հրեշտակապետաց միացյալ հոգևոր ճեմարանը

Հայ կաթողիկե առաջնորդության հոգևոր ճեմարանը նախկինում ուներ «Ներսիսյան դպրեվանք» անվանումը և հիմնվել էր դեռևս 1990-ականներին Գյումրիում, ապա տեղափոխվել Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի ժողովրդապետություն, բայց հինգ տարի առաջ ճեմարանը ժամանակավորապես դադարեցրեց իր գործունեությունը՝ ընթացիկ կազմակերպչական խնդիրներ լուծելու պատճառով: Վերաբացված ճեմարանում  պատրաստվում են ապագա հոգևորականներ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե համայնքներում ծառայելու համար: