Աղոթք Մխիթար Աբբահոր երանացման համար
Աղոթք Մխիթար Աբբահոր երանացման համար

Ո՜վ Ամենասուրբ Երրորդություն՝ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, գովաբանում ենք Քեզ և երախտագիտություն հայտնում, որ Հայ ժողովրդին և Քո Սուրբ Եկեղեցուն շնորհեցիր Մխիթար Սեբաստացի Աբբահորը՝ որպես հայր, առաջնորդ և քրիստոնեական կյանքի օրինակ: Նրա անձի մեջ արտացոլեցիր Քո հայրության բարությունը, հոգատար քնքշանքն ու իմաստությունը, Քրիստոսի խաչի փառքը և սիրո ու միության Հոգու պայծառությունը: Նա, Քո անսահման նախախնամ ողորմությանը և Սուրբ Կույս Մարիամի մայրական բարեխոսությանը ապավինելով, իր անձնական օրինակով սովորեցրեց ապրել միության հոգու համաձայն, մատնանշելով սրբությունը՝ որպես քրիստոնեական կյանքի չափանիշ, և Քեզ հետ լիակատար ու հավիտենական հաղորդությանը հասնելու ճանապարհ:

Իր բարեխոսությամբ, Տե՜ր, պարգևիր մեզ [...] շնորհը, որ խնդրում ենք Քեզնից, և թող Ծառադ՝ Մխիթար Աբբահայրը, Քո Սուրբ Եկեղեցում հաստատվի իբրև սրբության և եղբայրների միջև հաղորդության օրինակ. ամեն: