Երազանքից իրականություն
Երազանքից իրականություն

Տարիներ տեւած մտորումներից հետո «Մտորումների թատրոն»-ը դարձավ իրականություն: 

Արդեն մեկ տարի է՝ թատրոնն  իր  դռներն է բացել գյումրեցի հանդիսատեսի առաջ:  Հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանն ասում է՝ սա ջերմ ու մտերմիկ միջավայր  է ստեղծագործելու ու մի քիչ էլ գժություն անելու համար:

Թատրոնը, մշակույթը, ըստ Հովհաննիսյանի, բարդ արվեստ է,  հեշտ չի վաճառվում:  Այնպես որ կարճ ժամանակահատվածում մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ:  Առանց հովանավորների սեփական միջոցներով է թատրոնը գոյատեւում: Հովհաննիսյանի՝ բարերաներ գտնելու փորձերն առայժմ անօգուտ են, բայց չի դժգոհում, թունելի վերջում լույս տեսնում է:

Մինչ կլուծվեն ֆինանասկան խնդիրները, Հովհաննես Հովհաննիսյանը նոր մտքեր ու գաղափարներ կյանքի կոչելու մասին է մտածում:  «Մտորումների թատրոն»-ը նպատակ ունի վերականգնել Գյումրվա հումորը:  Հիմա Հովհաննիսյանի միտքն ու հոգին տխուր են: Stand up-ներ կլինեն այն ժամանակ, երբ դրան պատրաստ կլինեն ստաեղծագործական խումբն ու հանդիսատեսը:

Հարցազրույց ՀՀ վաստակավոր արտիստ, Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան եւ ռեժիսոր, ԳՄԹ հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի հետ: