Սրբուհի Նունե և Մանե
Սրբուհի Նունե և Մանե

Սրբուհի Նունեն Հռիփսիմյաց կույսերից էր: Հայաստան հասնելով՝ Վարագա լեռան մոտ Սուրբ Հոգու ազդմամբ նա առանձնանում է խմբից և մեկնում Վիրք, որտեղ Մծխեթա քաղաքի մոտ ճգնավորական կյանք է վարում: Շուտով նրա սրբության և հրաշագործությունների համբավը հասնում է վրաց արքունիք, և նրան հրավիրում են բժշկելու Միհրան արքայի հիվանդ զավակներին: Բժշկության և դրան հաջորդող այլ հրաշքների շնորհիվ վրաց արքունիքը դարձի է գալիս, և թագավորի հրամանով Քրիստոս ամբողջ Վիրքում ճանաչվում է իբրև բարձրյալ Աստծո Որդի: 

Իսկ Ս. Հռիփսիմյանց կույսերից Մանեն մնում է Հայաստանում և բնակություն հաստատում Բարձր Հայք նահանգի Եկեղյաց և Դարանաղյաց գավառների սահմանում գտնվող Սեպուհ լեռան մի քարայրում: Այստեղ ճգնողական և աղոթական կյանքով ապրում է մինչև իր մահը: