Ինչո՞ւ աղմուկ բարձրացավ պարգեւավճարների շուրջ
Ինչո՞ւ աղմուկ բարձրացավ պարգեւավճարների շուրջ

2018 թվականի դեկտեմբեր ամսին Շիրակի մարզպետի կարգադրություններով և գլխավոր քարտուղարի հրամաններով մարզպետարանի բոլոր աշխատակիցները իրենց աշխատած ժամանակահատվածին համամասնորեն, ստացել են պարգևատրում` Շիրակի մարզպետարանի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին:  Խոսքը մոտ 25 մլն դրամի մասին է: Մարզպետարանի աշխատակիցներն առաջին անգամ չէ, որ պարգեւավճար են ստանում, ինչո՞ւ հիմա աղմուկ բարձրացավ այս ամենի շուրջ: