Ներքին գեղեցկությունը
Ներքին գեղեցկությունը

Սերը հրաշալի բան է: Երբեք ստիպված չես այն մեկից վերցնել, որ մի ուրիշին տաս: Բավարարելու համար միշտ էլ ավելին կա:

Պամելա Ջ. դե Ռոյ

Մի արևոտ առավոտ Լիզան՝ իմ երկու տարեկան փոքրիկ դուստրը, և ես քայլում էինք փողոցով ներքև՝ դեպի տուն, երբ երկու տարեց կանայք կանգնեցին մեր դիմաց: Ժպիտով նայելով Լիզային՝ նրանցից մեկն ասաց. “Գիտե՞ս, որ դու շատ գեղեցիկ փոքրիկ աղջիկ ես”:
Հառաչելով և ձեռքը գոտկատեղին դնելով՝ Լիզան ձանձրացած ձայնով պատասխանեց. “Այո’, գիտեմ”:
Մի փոքր շփոթված աղջկաս թվացյալ մեծամտությունից՝ ներողություն խնդրեցի երկու կանանցից, և շարունակեցինք մեր ճանապարհը դեպի տուն: Ամբողջ ճանապարհին փորձում էի որոշել, թե ինչպես պետք է վարվեմ այս իրադրությունում:
Տուն մտնելուց հետո նստեցի և Լիզային կանգնեցրի իմ դիմաց: Քնքշորեն ասացի.”Լիզա’, երբ այդ երկու տիկինները խոսում էին քեզ հետ, նրանք ասում էին, թե արտաքնապես որքան սիրունիկ ես: Արտաքինով, ճիշտ է, գեղեցիկ ես: Ահա թե ինչպես է Աստված քեզ ստեղծել: Բայց մարդու ներքինը նույնպես պետք է գեղեցիկ լինի”: Երբ նա չըմբռնելով նայեց` ինձ, շարունակեցի.”Ուզու՞մ ես իմանալ, թե մարդ ներքնապես ինչպես է գեղեցիկ լինում:- Լրջորեն գլխով արեց:-Լավ: Ներքնապես գեղեցիկ լինելը դա քո ընտրությունն է, անուշիկս. լավ վերաբերվել քո ծնողներին, լավ քույրիկ լինել եղբորդ, լավ ընկեր այն երեխաներին, որոնց հետ խաղում ես: Պետք է հոգ տանես մյուս մարդկանց մասին, քաղցրիկս: Պետք է կիսես քո խաղալիքները խաղընկերներիդ հետ: Պետք է սիրող և հոգատար լինես, երբ ինչ-որ մեկը փորձանքի մեջ է կամ վիրավորված է և ընկերոջ կարիք ունի: Երբ այս բոլորն անես, գեղեցիկ կլինես ներքնապես: Հասկանու՞մ ես, թե ինչ եմ ասում”:
“Այո, մայրիկ, ցավում եմ, որ չգիտեի”, - պատասխանեց: Գրկելով ասացի, որ սիրում եմ նրան և չեմ ուզում, որ մոռանա, թե ինչ ասացի: Թեման էլ երբեք նորից չշոշափվեց:
Մոտ երկու տարի հետո քաղաքից գյուղ տեղափոխվեցինք, և Լիզային անդամագրեցի նախադպրոցական ծրագրի մեջ: Նրա դասարանում կար Ժաննա անունով մի փոքրիկ աղջիկ, որի մայրը մահացել էր: Երեխայի հայրը վերջերս ամուսնացել էր մի կնոջ հետ, որը լի էր էներգիայով, ջերմ էր և անմիջական: Ակնհայտ էր, որ նա և Ժաննան հիանալի, ջերմ հարաբերությունների մեջ էին:

Մի օր Լիզան հարցրեց, թե Ժաննան կեսօրին կարո՞ղ է գալ խաղալու, այսպիսով պայմանավորվեցի Ժաննայի խորթ մայրիկի հետ հաջորդ օրը նրան առավոտյան դասերից հետո մեզ հետ տուն տանելու համար:

Հաջորդ օրը, երբ հեռանում էինք ավտոկանգառից, Ժաննան ասաց.”Կարո՞ղ ենք գնալ մայրիկիս տեսնելու”:

Գիտեի, որ նրա խորթ մայրն աշխատում է, այդ պատճառով ուրախ ասացի.”Գիտե՞ս, թե ինչպես հասնել այնտեղ”: Ժաննան ասաց, որ գիտի, և հետևելով նրա ցուցումներին՝ շուտով հասկացա, որ խճապատ ճանապարհով մոտենում եմ գերեզմանատանը:

Առաջին արձագանս տագնապն էր, երբ մտածեցի Ժաննայի ծնողների հնարավոր բացասական վերաբերմունքի մասին, երբ նրանք իմանան, թե ինչ է եղել: Այնուամենայնիվ ակնհայտ էր, մայրիկի գերեզմանին այցելելը շատ կարևոր էր Ժաննայի համար, մի բան, որն անելու կարիքն ուներ: Նա ինձ վստահում էր այնտեղ տանելու համար: Մերժումը նրան կհասկացներ, որ այնտեղ գնալը սխալ է:

Արտաքնապես հանգիստ, կարծես գիտեի, թե այդ ընթացքում ուր ենք գնում, հարցրի.”Ժաննա, գիտե՞ս, թե որտեղ է մայրիկիդ գերեզմանը”:

“Գիտեմ որտեղ է այն”, - պատասխանեց:

Մեքենան կանգնեցրի ճանապարհի այն տարածքում, որ նա ցույց էր տվել, և շուրջբոլորը նայեցինք, մինչև գտա գերեզմանը՝ վրան մայրիկի անունը փոքր տառերով փորագրված:

Երկու փոքրիկ աղջիկները նստեցին գերեզմանի մի կողմում, իսկ ես մյուս կողմում, և Ժաննան սկսեց պատմել, թե գործերը տանն ինչպես են ընթացել մայրիկի մահվանը նախորդած ամիսներին, ինչպես նաև թե ինչ էր պատահել այն օրը, երբ նա մահացավ: Որոշ ժամանակ խոսում էր, և Լիզան այդ ամբողջ ընթացքում՝ հոսող արցունքներն աչքերին, փարվում էր Ժաննային և քնքշորեն շոյելով, նորից ու նորից հանգիստ ասում.”Օհ, Ժաննա, ցավում եմ: Ցավում եմ, որ մայրիկդ մահացել է”:

Վերջապես Ժաննան նայեց ինձ ու ասաց.”Գիտես, դեռ սիրում եմ մայրիկիս, բայց նաև սիրում եմ իմ նոր մայրիկին”:

Սրտիս խորքում գիտեի. սա էր պատճառը, որ նա խնդրեց, որ այստեղ գայինք: Ժպտալով նրան՝ վստահեցնելով ասացի. “Գիտես, ժաննա՛, դա է սիրո հրաշալի կողմը: Երբեք ստիպված չես այն մեկից վերցնել, որ մյուսին տաս: Բավարարելու համար միշտ էլ ավելին կա: Դա կարծես հսկայական մի ժապավեն լինի, որ ձգվում է շրջապատելու այն բոլոր մարդկանց, ում սիրում ես:-Շարունակեցի, -Դա պարզապես հիանալի է և լավ է, որ սիրում ես քո երկու մայրերին էլ: Համոզված եմ, որ քո իսկական մայրիկն անչափ ուրախ է, որ քեզ և քո քույրերին սիրող ու ձեր մասին հոգ տանող նոր մայր ունես”:

Նա ժպտաց ինձ. երևում էր, որ բավարարված է իմ պատասխանով: Լուռ նստեցինք մի քանի վայրկյան, հետո կանգնեցինք, թափ տվեցինք վրաներս և տուն գնացինք: Լանչից հետո երեխաներն երջանիկ խաղում էին, մինչև Ժաննայի մայրիկն եկավ նրա հետևից: Կարճ, առանց անցնելու մանրամասնություններին, պատմեցի նրան, թե ինչ էր պատահել այդ ցերեկ և թե ինչու էի այդպես վարվել: Իմ լիակատար հանգստության՝ նա շատ հասկացող էր և գնահատող:

Երբ նրանք գնացին, բազուկներիս մեջ առա Լիզային, նստեցրի խոհանոցի աթոռին, այտն համբուրեցի և ամուր գրկելով նրան՝ ասացի.”Լիզա՛, այնքան հպարտ եմ քեզանով: Այս ցերեկ այնքան լավ ընկեր էիր Ժաննային: Գիտեմ, նրա համար շատ մեծ նշանակություն ուներ, որ դու այդքան հասկացող և հոգատար էիր և կիսեցիր նրա ուրախությունը”:

Սիրունիկ, մուգ շագանակագույն աչքերը լրջորեն իմ աչքերի մեջ նայեցին, երբ աղջիկս ավելացրեց.”Մայրիկ, ես ներքնապես գեղեցի՞կ էի”: