Քաջալերում
Քաջալերում

Մի անգամ Դանթե Գաբրիել Ռոսսետտիին՝ 19-րդ դարի պոետին և արվեստագետին, մի տարեց մարդ մոտեցավ: Ծեր մարդը որոշ գծագրեր և նկարներ ուներ, որ կուզենար Ռոսսետտին դրանք նայեր և ասեր, թե արդյոք լավ են:
Ռոսսետտին ուշադրությամբ զննեց դրանք: Առաջին մի քանիսից հետո հասկացավ, որ դրանք արժեք չունեն: Բայց Ռոսսետտին բարի մարդ էր և ծեր մարդուն որքան հնարավոր է մեղմ ասաց, որ նկարներն արժեք չունեն: Ցավում էր, բայց այդ մարդուն չէր կարող ստել:
Այցելուն հիասթափված էր, բայց թվում էր՝ ընդունեց Ռոսսետտիի կարծիքը: Հետո Ռոսսետտիին մի քանի նկարների էլ ցույց տվեց, որոնք արել էր մի երիտասարդ ուսանող:
Ռոսսետտին զննեց գծագրությունների երկրորդ փաթեթը և անմիջապես խանդավառություն զգաց՝ նոր բացահայտված տաղանդի համար: “Սրանք, -ասաց նա, -օ՜հ, սրանք լավն են: Այս երիտասարդ ուսանողը մեծ տաղանդ ունի: Նրան պետք է խրախուսել և ամեն տեսակի օգնություն ցույց տալ: Եթե քրտնաջան աշխատի և կառչած մնա, մեծ ապագա կունենա”:
Ծեր մարդն անչափ հուզվեց: “Ո՞վ է այս հրաշալի երիտասարդ նկարիչը, - հարցրեց նա, -ձեր տղա՞ն է”:
“Ո՛չ, - տխուր ասաց ծեր մարդը, - դա ես եմ՝ 40 տարի առաջ: Երանի այս քաջալերող խոսքերը լսեի այն ժամանակ: Գիտե՛ք, ես շատ շուտ հուսալքվեցի և հանձնվեցի”:

Հեղինակն անհայտ է