Ուրարտուն նույն Հայաստանն է
Ուրարտուն նույն Հայաստանն է

Նախկինում երկար ժամանակ և այսօր էլ հաճախ պաշտպանվում է այն տեսակետը, թե Ուրարտուն բոլորովին տարբեր պետություն է եղել, և ուրարտացիներն իրենց ծագումնաբանությամբ որևէ առնչություն չունեն հայերի հետ: Մինչդեռ ուրարտական շատ տեղանուններ և անձնանուններ հնարավոր է ստուգաբանել միայն հայերենի միջոցով: Այս և ուրարտականի ու հայկականի միջև առկա բազմաթիվ ընդհանրությունների մասին զրուցել ենք պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Սարգիս Պետրոսյանի հետ: