Սխալ է «ուրարտերեն» տերմինը
Սխալ է «ուրարտերեն» տերմինը

  Ինչպես արդի հայերենի համար հին լեզու է գրաբարը, այնպես էլ միջնադարում գրաբարով խոսած հայերի համար հին հայերեն էր այն լեզուն, որով խոսում էր Ուրարտու կամ Բիայնա պետության բնակչությունը: Սակայն այլ էր Խալդի աստծուն նվիրված պաշտամունքային ծիսակատարությունների լեզուն, որով էլ գրվել են սեպագիր արձանագրությունները: Որտեղի՞ց էր այն ներմուծվել Վանի թագավորություն, ինչո՞ւ պաշտոնական գրագրության լեզուն տեղի խոսակցական լեզուն չէր և ի՞նչ առնչություններ ուներ այն տեղի բնակչության լեզվի՝ հնագույն հայերենի հետ: Այս և հարակից այլ հարցերի շուրջ զրուցել ենք պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Սարգիս Պետրոսյանի հետ: