Սպին
Սպին

Փոքրիկ տղան իր մայրիկին հրավիրեց, որ գնա իր տարրական դպրոցի առաջին ծնողական ժողովին: Ի հակառակ տղայի վհատության՝ նա համաձայնեց: Սա առաջին անգամն էր, որ իր դասընկերերն և ուսուցչուհին պետք է տեսնեին իր մայրիկին, և նա շփոթված էր վերջինիս արտաքինի պատճառով: Չնայանած գեղեցիկ կին էր, բայց մի մեծ սպի կար, որ ծածկում էր դեմքի գրեթե ամբողջ կեսը: Տղան երբեք չէր ուզում խոսել, թե ինչու ինչպես էր նա սպին ստացել:
Ժողովին, չնայած սպիին, մարդիկ հիացած էին նրա մայրիկի բարությամբ և բնական գեղեցկությամբ, բայց փոքրիկ տղան դեռևս շփոթված էր և բոլորից թաքցնում էր իրեն: Այնուամենայնիվ, նա ականջի ծայրով լսեց իր մայրիկի և ուսուցչուհու միջև տեղի ունեցող զրույցը, որ ասում էին.
“Ինչպե՞ս է սպին ձեր դեմքին հայտնվել”, - հարցրեց ուսուցչուհին:
Մայրը պատասխանեց. “Երբ տղաս մանչուկ էր, նա մի սենյակում էր, ուր հրդեհ բռնկվեց: Բոլորը վախենում էին ներս մտնել, որովհետև կրակը վերահսկողությունից դուրս էր, այդ պատճառով ես ներս մտա: Երբ վազում էի դեպի նրա օրորոցը, տեսա, որ մի կայծ ներքև էր գալիս և կռացա՝ փորձելով պաշտպանել նրան: Գիտակցությունս կորցրեցի, բայց, բարեբախտաբար, հրշեջը ներս եկավ և երկուսիս էլ փրկեց”: Նա շոյեց դեմքի այրված կողմը: “Այս սպին ընդմիշտ մնալու է, բայց մինչև այսօր չեմ փոշմանել այն բանի համար, ինչ արել եմ”:
Եվ այս ժամանակ փոքրիկ տղան դուրս եկավ՝ արցունքներն աչքերին վազելով դեպի մայրը: Նա փարվեց վերջինիս և զգաց զոհաբերության անհաղթահարելի մի զգացում, որ իր մայրիկն իր համար էր արել: Օրվա մնացած մասը նա ամուր բռնել էր մայրիկի ձեռքը:

Լիհ Յուհ Կյուո