Մենք մոռացել ենք մեր ավանդական խաղերը, չենք փոխանցում այն մեր նոր սերնդին. մինչդեռ կրթության գլխավոր նպատակներից մեկը դա պիտի լիներ: Խաղը ոչ միայն կազմակերպում է մարդուն որպես անհատ, այլև դաստիարակում է նրա մեջ մրցակցային ոգի, համագործակցության ձգտում, հաղթանակի հասնելու կամք, ճկուն միտք, փոխօգնության պատրաստակամություն, ճարպկություն, հմտություն և այլն: