Մարդը ծերանում է այն ժամանակ, երբ նրանում մահանում է ուսանողը
Մարդը ծերանում է այն ժամանակ, երբ նրանում մահանում է ուսանողը

Նոյեմբերի 17-ն Ուսանողների միջազգային օրն է: Ի՞նչ հետաքրքրություններ ունեն ուսանողները, ի՞նչպես կարելի է պասիվ երիատասարդներին մոտիվացնել: Այս և շատ այլ հարցեր քննարկում են Երեվանի թատրոնի եվ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Սոնա Հակոբյանը, Եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Զոհրաբ Պապիկյանը, Եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամ Տաթևիկ Գրիգորյանը, Շիրակի պետական համալսարանի ուսանողուհի Աննա Գրիգորյանը: