Կներեն ֆիզիկական անձանց հարկերի ու վարկերի տույժ ու տուգանքները…
Կներեն ֆիզիկական անձանց հարկերի ու վարկերի տույժ ու տուգանքները…

Ժամկետանց վարկերի, տույժ-տուգանքների զրոյացումից հետո կմաքրվեն նաև վարկային պատմությունները: Բանկերին հնարավորություն կտան ներել վարկերն ուշացնելու համար 2018 թվականի մայիսի 31–ից գոյացած տույժ ու տուգանքները։ Խոսքը միայն սպառողական վարկերի ու գոյացած տուգանքների մասին է։ Բանկերն ամեն դեպքում պահանջելու են հիմանական գումարն ու տոկոսները։ Սակայն անվճարունակ շահառուին ազատելով տույժ ու տուգանքներից` բանկը գոնե կարող է նրա հետ փոխզիջումային համաձայնության գալ։