Հաղթանակը
Հաղթանակը

Հավատացած եմ, որ ամեն մարդ էլ սիրտ ունի, և եթե թափանցես այն, որևէ դեր կկարողանաս խաղալ:

Յուլի Դերիքսոն

Հաջորդ օրը նրա մայրիկը մեզ պատմեց պատմությունը:
Քեննեթը կրտսեր բարձր դպրոցում էր սովորում և հուզված էր ու շատ էր ուզում մասնակցել Հատուկ Օլիմպիական իրադարձությունների օրվան: Մինչ ծնողները սպասողական վիճակում նայում էին տրիբունայից, նա վազեց և հաղթեց առաջին մրցավազքը: Հպարտ էր իր ժապավենով և ամբոխի կողմից լսվող հավանության բացականչություններով:
Երկրորդ մրցավազքում վազեց: Ուղիղ ավարտի գծի մոտ, երբ նա նորից հաղթանակած կլիներ, կանգնեց և դուրս եկավ ուղուց: Ծնողները նրան մեղմ հարցրեցին. “Ինչու՞ արեցիր դա, Քեննե՚թ: Եթե շարունակեիր վազել, մեկ մրցավազք էլ կհաղթեիր”:
Քեննեթն անկեղծորեն պատասխանեց. “Բայց մայրի՚կ, ես արդեն ժապավեն ունեի: Իսկ Բիլլին դեռևս ժապավեն չուներ”:

Քլիֆորդ և Ջերի Ֆըրնիս