Ամեն կերակուր իր պատմությունն ունի
Ամեն կերակուր իր պատմությունն ունի

Թագուհի Թովմասյանի այս ինքնատիպ գրքում ավելի քան 30 կերակուրների բաղադրատոմսեր կան, սակայն ամեն կերակուր նաև իր պատմությունն ունի։ Հեղինակը կերակուրների միջոցով պատմում է նաև իր գերդաստանի պատմությունը Թուրքիայում։ Ցեղասպանության ճիրաններից մազապուրծ  ընտանիքը հարատևեց, մեծացավ ու այսօր ամբողջ աշխարհին ու առաջին հերթին թուրքին ճաշերի միջոցով պատմում է հայի տեսակի մասին, ու թե ինչպես մեկ դար առաջ ցանկացան ոչնչացնել այդ տեսակը։ Զրույց գրքի հեղինակ Թագուհի Թովմասյանի հետ։