Երակների վարիկոզ լայնացում. կանխարգելում, խնամք, բուժում
Երակների վարիկոզ լայնացում. կանխարգելում, խնամք, բուժում

    Ոտքերում՝  ծանրության եւ հոգնածության զգացողություն, այտուցներ, այրոց, քոր, կապտուկների առաջացում. սրանք երակների վարիկոզ լայնացման առաջնային ախտանշաններն են, որոնք անտեսելու պարագայում հետագա բարդությունները դառնում են անխուսափելի: 

   Վարիկոզ հիվանդությունը ոչ վիրաբուժական միջոցներով հնարավոր չէ լիարժեք բուժել:  Վիրահատական միջամտության ընթացքում հեռացվում է երակի լայնացած հատվածը, որի ֆունկցիան իր վրա են վերցնում հարակից անոթները: Վարիկոզ երակի հեռացմամբ խնդիրը սակայն մեկընդմիշտ չի լուծվում և կարող է կրկին արտահայտվել:

   Խնդիրը հատկապես ի հայտ է գալիս հղիության եւ ծննդաբերության ընթացքում: Ժառանգականության գործոնը,  ավելորդ քաշն ու նստակյաց ապրելակերպը եւս մեծացնում են հիվանդության առաջացման ռիսկը:

    Ինչպե՞ս կանխարգելել հիվանդությունը:

    Հարցազրույց Գյումրի ԲԿ անոթային վիրաբույժ Սերգեյ Մովսիսյանի հետ: