Գիշերային ժամերգություն
Գիշերային ժամերգություն

Գիշերային ժամերգությունը կատարվում է ի դեմս Հայր Աստծո և նվիրված է Նրա փառաբանությանը: Գիշերային այս ժամի աղոթքը նախամարդու պատվիրանազանցության խորհուրդն ունի, որով նախամարդիկ մերկացան շնորհներից և նրանց բերանները փակվեցին Աստծուն օրհնաբանելուց: Ուստի մենք գիշերը, խոստովանելով մեր մեղքերը, համարձակություն ենք խնդրում Հայր Աստծուց բանալու մեր բերանը և աղոթելու. «Տէր եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո» (Սաղմոս 50:17), որը Գիշերային ժամերգության կորիզն է: