COVID-19. մոտ 6000 պատվաստում Շիրակի մարզում
COVID-19. մոտ 6000 պատվաստում Շիրակի մարզում

Կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին փուլը մեկնարկեց դժվարությամբ, բայց հիմա պատասխանատուները գործընթացից չեն դժգոհում:  Ավելին, պատվաստման բավականին լավ ցուցանիշ են արձանագրում Շիրակի մարզում: Մինչ օրս իրականացվել է մոտ 6000 պատվաստում:

Հետպատվաստումային բարդություններով դեպքեր մեր մարզում չեն արձանագրվել: Բուժաշխատողների կողմից ցուցաբերվում է մեծ զգուշավորություն: Գանգատ ունեցող մարդիկ ուղեգրվել են Գյումրու բժշկական կենտրոն, սակայն պարզվել է՝ պատճառը պատվաստումը չէ: Նման երեք դեպք է արձանագրվել:

«Հիվանդության զարգացումը կանխելու համար պետք է պատվաստվել»,-ասում է ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի իմունականխարգելման պատասխանատու Սոնյա Ոսկանյանը:  Հիմա կորոնավիրուսով վարակվածության դեպքերն  էականորեն նվազել են, բայց չի բացառվում, որ լինի թվի բարձրացում: Քանի կա ընկալ օրգանիզմ, կա նաեւ հիվանդանալու հավանականություն:

Հարցազրույց ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի իմունականխարգելման պատասխանատու Սոնյա Ոսկանյանի հետ: