Ե՞րբ շիրակցիները կպատվաստվեն COVID-19-ի դեմ
Ե՞րբ շիրակցիները կպատվաստվեն COVID-19-ի դեմ

«Պատվաստումների նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառը մարդկանց տեղեկացվածության ցածր մակարդակն է»,- ասում է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ «Շիրակ» մասնաճյուղի իմունականխարգելման պատասխանատու Սոնյա Ոսկանյանը:  

   Կորոնավիրուսային պատվաստման վերաբերյալ եւս մտքերն ու տրամադրությունները հակասական են: Ոսկանյանն ասում է՝ ցանկացած նոր բան սվիններով է ընդունվում, ժամանակ է պետք հարմարվելու ու ընդունելու համար: 

    Այնուամենայնիվ առաջին փուլով քչերին կհաջողվի պատվաստվել, պատվաստանյութը սահմանափակ է, առաջնահերթությունը խոցելի խմբերինն է:  Ե՞րբ հնարավորություն կունենան շիրակցիները պատվաստվելու  COVID19-ի դեմ. հարցազրույց  հետպատվաստումային  հնարավոր բարդությունների, պատվաստաման կարեւորության, դրա փուլերի մասին՝ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ «Շիրակ» մասնաճյուղի իմունականխարգելման պատասխանատու Սոնյա Ոսկանյանի հետ: