Օպերային երգչուհի, սոպրանո Մարինե Գրիգորյանը պատմում է իր անցած ճանապարհի մասին․ Գյումրիից Երևան, այնուհետև Շվեյցարիա, Իտալիա։ Երգչուհին իր կյանքի օրինակով խոսում է կարևորագույն խնդիրներից մեկի մասին, թե ինչու այսօր շատ արվեստագետներ նախընտրում են արարել դրսում, ինչու մշակույթը կրողին ու տարածողին մեզ մոտ չեն գնահատում։