Գյումրվա կլկլանը՝ կավից: Խեցեգործ Վաղարշակ Ասատրյանն ասում է՝ առայժմ միայն ինքն է, որ կավից մուշուրբա է պատրաստում: Կավից ինչ ասես, կարող ես ստանալ, բայց ստիպված ես սահմանափակվել պահանջարկով: Զբոսաշրջիկներին ավելի շատ կավե ամանեղենն է հետաքրքրում: Գյումրվա բարբառով մտքեր՝ բաժակների, ափսեների, շուտով նաեւ՝ մագնիսների վրա:
Ինչո՞ւ դերասան, մանկավարժ Վաղարշակ Ասատրյանը որոշեց զբաղվել նաեւ խեցեգործությամբ, ի՞նչ ուժ ու էներգիա է կավը փոխանցում նրան, ժամանակակից տեխնոլոգիաները ի՞նչ ազդեցություն են ունեցել կավագործության վրա ու ներկայիս սերունդը ինչքանո՞վ է հետաքրքրված խեցեգործությամբ:
Հետաքրքիր պատմություններով զրույց խեցեգործ-լաբորանտ Վաղարշակ Ասատրյանի հետ: